16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վերանայել տնտեսական քաղաքականությունը

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նրանք, ովքեր դեմ են արտահայտվել գործող նախագահին, ըստ էության ցանկանում են արմատական փոփոխություններ սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական տեսանկյունից:

Այսպես է կարծում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա կարծիքով, իշխանությունների կողմից այդ ընտրազանգվածի կարծիքը հաշվի չառնելը սխալ կլինի:

“Այս ամենը պիտի նոր ազդակ հանդիսանա վերանայելու տնտեսական քաղաքականությունը: Տնտեսությունում որոշակի փոփոխություններ կան, սակայն հանրությունն այդքան էլ ծանոթ չէ դրանց:

Վերջին շրջանում ստեղծվել է արդյունաբերության ռազմավարություն, քայլեր են տարվել արտահանման քաղաքականության խթանման, պետություն-մասնավոր գործընկերություն շրջանակներում, ստեղծվել է Արդյունաբերության աջակցման հիմնադրամը: Սակայն այս ամենը պիտի նյութականացվի, և զարկ տրվի մեր տնտեսության հիմնական ուժի` արդյունաբերության զարգացմանը”,-ասաց նա:

Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ, տնտեսության հիմնական ոլորտում 350 մլն դոլարի ներդրումներ են արվել,որոնք կազմում են երրի ՀՆԱ-ի 3.5%-ը,որը բավարար չէ. “Զարգացող երկրներում այդ ցուցանիշը պիտի լինի 35%-ից բարձր”:

Բանախոսը նշեց ուղիներ, որոնք կարող են ապահովել որոշակի առաջընթաց տնտեսությունում. “Անհրաժեշտ է արդյունաբերության հիմնական միջոցների գույքագրում, ինչ ունենք այսօր և ինչ կարող ենք արտադրել, ինչ կարող ենք յուրացնել արտաքին շուկայում: Արտահանման դեպքում պետությունը պետք է իր վրա վերցնի հնարավոր ռիսկերը, և սուբսիդավորի ապրանք արտադրողներին`սովորական վարկառուների 11-12% տոկոս տոկոսադրույքից իջեցնելով 7-8%-ի”:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը կարևորեց տեղի արտադրողին խրախուսելը`նշելով. “Անցած տարի մենք ներմուծել ենք 4.2 մլրդ դոլարի ապրանքներ և արտահանել ենք 1.4 մլրդ դոլարի ապրանքներ,սակայն այս համամասնությունը պետք է փոխվի:

Ներմուծվող այն ապրանքները, որոնք հնարավոր է այստեղ արտադրել, պետք է ազատել որոշ հարկերից: Եթե նախկինում 2 տարով էին ազատում շահութահարկից, ապա այժմ ավելի շատ`4-5 տարով: Պետք է ազատել շահութահարկից այն ընկերություններին, որոնք ներմուծմանը փոխարինող արտադրանք կկազմակերպեն”:

Անդրադառնալով փոքր ձեռնարկություններին`բանախոսն ասաց, որ այն ընկերությունները, որոնք ունեն փոքր շրջանառություն, որտեղ 4-5 մարդ է աշխատում, պիտի ազատվեն հարկերից ամբողջությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ