16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իրենց իրական ձայները եղել են մայիսին. Րաֆֆի Հովհաննիսյանը զարմացա՞ծ է

‘’Նախագահական ընտրությունների քարոզարշավն անցել է կոռեկտ: Րաֆֆի Հովհաննիսյանն օգտագործել է արեւմտյան տեխմնոլոգիաներ, որոնք ընդունելի են ինձ համար, բայց անհասականլի են նրա հետընտրական գործողությունները’’,-այօսր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու “Ժառանգությունը” զարմացել են իրենց ստացած հինգ հարյուր հազարից ավելի ձայներից: ’’Իրենց իրական ձայները եղել են մայիսի ընտրությունների արդյունքում: Սա ընդդիմության ձայներն է ’’,-շեշտեց ԱԺ խոսնակը եւ հիշեցրեց, որ 2008 թվականի ընտրություններում  Վահան Հովհաննիսյանն ստացել էր հարյուր հազար ձայն, Արթուր Բաղդասարյանը` երկու հարյուր հիսուն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը` երեք հարյուր հիսուն հազար ձայն:

‘’Պետք է հասկանալ, որ ուղղակի ստեղծվեց մի ձեւաչափ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ ընդդիմության միասնական թեկնածու եւ ստացավ այդ հինգ հարյուր երեսունինը հազար ձայները’’,-ասաց ԱԺ նախագահը` հորդորելով Րաֆֆի Հովհաննիսյանին ճիշտ տնօրինել այդ ձայները:

ԱԺ նախագահը հրաժարվեց մեկնաբանել նախօրեին ԲՀԿ-ի տարածած հայտարարությունը , որտեղ ԲՀԿ-ն իշխանությանը զսպվածության կոչ էր անում: “Յաուրաքանչյուր քաղաքկան ուժ ունի իր մոտեցումներն ու տեսակետները: Ես որեւէ կերպ չեմ ցանկանում արձագանքել այդ հայտարարությանը’’,-նշեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ