09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազատության հրապարակի պայքարը որեւէ մեկի դեմ չէ. Թեւան Պողոսյան

2013 թվականի նախագահական ընտրություններից մեծ սպասելիքներ ունե­ինք բոլորս: Հիմա, հետ նայելով անցած ընտրություններին, մենք պետք է կարողա­նանք պատասխանել մեկ հարցի՝ արդյո՞ք այս ընտրությունները նպաստեցին մեր հասարակության մեջ վստահության բարձրացմանը, արդյո՞ք ընտրություններից հե­տո ստեղծվել է մի իրավի­ճակ, երբ համընդհանուր տրամադրվածություն կա ձեռք ձեռ­քի տված ողջ հասարա­կու­թյունով առաջ գնալու ու մեր բոլորի հայրենիքը նոր բարձունքների հասցնելու: Անձամբ ես նման համաժողովրդական ոգևո­րու­թյուն չեմ տեսնում: Հասարակության վստահության բարձ­րացում էլ չեմ տես­նում:

Բայց մի կարևոր ու շատ ուրախալի փաստ չտեսնել հնարավոր չէ՝ քաղաքացիական հասարակությունն այսօր Հայաստանում ամուր է ավելին, քան երբեք: Նա խոսք ունի ասելու մեր հասարակության համար նշանակություն ունեցող բոլոր հարցերում, և նրա ձայնը չլսել հնարավոր չէ: Այս ընտրություններում դա հատ­կա­պես ընդգծվեց ու տեսանելի է նաև հետընտրական գործընթացներում:

Այս ամենը մի բանի մասին է վկայում: Ե՛վ քաղաքացիական հասարակության, և՛ քաղաքական դաշտի և՛, որ ամենակարևորն է՝ մեր ողջ հասարակության պա­հան­ջը մեկն է. այս հուսահատ վիճակը ուղղակի անտանելի է, անհեռանկա­րայնության զգա­ցումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Այս օրերին Հայաստանի քաղաքներում, գյուղերում և Երևանում՝ մասնավորապես Ազատության հրապա­րակում շարու­նակ­վող պայքարը հենց անհեռանկարայնության դեմ է, օդի նոր հոսքի համար է, թարմության համար է, լուսավորության համար է:

Այն որևէ մեկի դեմ չէ, բոլորի հա­մար է, ապագայի համար է, մեր երեխաների համար է: Եվ ինչքան էլ ընդունվի կամ չընդունվի, հավատ ներշնչի կամ ոմանց մոտ անգամ թերահավատություն, ինչպիսի երանգ ու ձև էլ ստանա այդ պայքարը, այն անպայման հաջողություն է բերելու: Չեմ կասկածում: Բոլորիս է բերելու:

Սա “Ժառանգական” Թեւան Պողոսյանի հայտարարությունն է ԱԺ-ում:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ