09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերջապես բոլորը պիտի գիտակցեն

Ինչպես ոչ մեկին տրված չի միայնակ որոշել Արցախի հիմնախնդրի հետ կապված ինչ-որ մի հարց, այնպես էլ ոչ ոքի իրավունք չի տրված երկրի համար այս կարևորագույն պահին խաթարել երկրի ներքաղաքական իրավիճակը: Ամեն մի քաղաքական  թե հասարակական գործիչ  պետության և հայրենիքի շահերը միշտ էլ պիտի վեր դասի թե իր անձնական, և թե կուսակցական շահերից: Միշտ էլ ժողովրդին կորստի ենթարկողը եղել է երկրի վարիչ մեքենան, որի մասին բազմիցս արձագանքվել է այս ամբիոնից:

Այսօր երկրում ունենք ժողովրդի և իշխանության միջև գոյություն ունեցող տարանջատված խորը կապ և պետության դեմ ըմբոստացած մի ողջ ժողովուրդ:      

 Եթե ուզում եք երկիրը հանել այս կործանարար վիճակից, ապա պետության կառավարման ոլորտից պիտի դուրս շպրտվեն ժողովրդի մեջ թունավոր երակ հանդիսացող մարդիկ, որոնք հենց իրենք են իրենց էությամբ ու գործելակերպով գաղի ճամփի սիրահարները: Ինչքան հեռանում ենք անկախության պայքարի ակունքներից իշխանական  ոլորտ են ներխուժում մարդիկ, որոնք իրենց քծնող ու ստրկամիտ տեսակներով մի աթոռ փախցնելով սկսում են ծառայել, ոչ թե սեփական երկրին և ժողովրդին այլ  իրենց տերերին:        

Բայց կասեմ, որ այդ տերերը ի վերջո զգացել են  նրանց գաճաճ և ստրկամիտ լինելու փաստը, քանի որ ժամանակ առ ժամանակ վրաները նստելով իրենց սեփական ոտքերի հաշվին են առաջ շարժվել: Եվ բնականաբար շուտով նրանցից կձերբազատվեն, քանի որ նրանց գաճաճությունը իրենց տերերի հակառակորդների հասակը  բարձրացրեց:

Որպես արցախյան պատերազմի կամավոր մարտիկի, հայրենիքի նվիրյալի կասեմ, որ այսօր այս պահին, երբ աշխարհաքաղաքական դաշտում քննարկվում են Արցախի և ցեղասպանության խնդիրները՝ հարկավոր է ներքաղաքական բոլոր խմորումներից ձերբազատվել:

Վերջապես բոլորը պիտի գիտակցեն, որ ամեն ինչից առավել դա հողի խնդիրն է, քանի որ  հողն է ամենամեծ արժեքը, որի վրա են ձևավորվում ազգերն ու պետությունները, որտեղից էլ սկիզբ է առնում մարդկության տվյալ տեսակի արժեքներն ու նրա հավերժության հավատը:

Այսօր երբ պատերազմի պարտության ցավից իր ռազմաշունչ հայտարարություներով ոռնում է  թշնամին , աշխարհի հանրության առաջ իր բազում թույլ տված սխալների պատճառով արտաքին քաղաքական դաշտում ժամանակը սկսել է աշխատել մեր օգտին,  ներքաղաքական լարվածության պատճառով պետք չէ կանգնեցնել ադ ժամանակը:    

Ինչ խոսք, որ երկրում տիրող այս իրավիճակը քաղաքական չի կարելի համարել, դա սոցիալական դժգոհության ալիք է հանուն բարեկեցիկ կյանքի և արժանապատվության և  դուք պետական այրերդ Ձեզ չծախելով քաղաքականությանը, պարտավոր եք հաշվի նստել ժողովրդի հետ, որպեսզի ստեղծված իրավիճակը, մեր երկրի համար չդառնա  պատմություն և ժամաանակ:    

Ներկայացվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հակոբյանի խորհրդարանական հայտարարությունը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ