09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս նախագծի իրական նպատակները բոլորովին այլ են. Նաիրա Զոհրաբյան

‘’Ես ճիշտ չեմ համարում, որ քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցած պատգամավորների հարցը պետք է քննարկվի էթիկայի հանձնաժողովում: Մենք այս հարցի շուրջ վերապահումնր ունենք’’,-այսօր ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին  նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

‘’ Ես անձնապես դեմ եմ այս նախագծին, բայց կքննարկենք խմբակցությունում և կամրպանդենք մեր դիրքորոշումը’’-շարունակեց նա եւ հավելեց, որ բացակայությունը չի կարելի համարել էթիկական խախտում:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած նախագիծը ենթադրում է ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկել քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցած պատգամավորների հարցը:

Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքն անձնապես կողմ է, որ հարցը քննարկվի  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:  

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կտրականապես դեմ արտահայտվեց նախագծին: Պատգամավորը հայտարարեց, որ քաղաքական պայմանավորվածություն է խախտվել.

’’Պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ այն ավելի ուշ պիտի քննարկվեր` լիագումար նիստում՝ խմբակցություններում քննարկվելուց հետո: Ես իրավաբան չեմ, բայց կարող եմ կանխատեսել, որ նախագիծը ՍԴ-ում լուրջ խնդիրներ է ունենալու: Այս նախագծի իրական նպատակները բոլորովին այլ են, կան քաղաքական դրդապատճառներ’’:

Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց, թե  ով է ասել, որ էթիկայի հանձնաժողովում նստած են այն բացառիկ օբյեկտիվ անձնավորությունները, որոնք կարող են հայտարարել, բացակայությունները հարգելի են, թե ոչ:

‘’Նրանք մեզանից լավը չեն: Մենք բոլորս միասին պետք է որոշենք: Ես չեմ հասկանում էթիկայի հանձնաժողվն ինչ կապ ունի բացակայությունների հետ: Նա համաձայնեց Գալուստ Սահակյանի հետ, որ  այս հարցը պետք է քննարկի պետաիրվական հանձնաժողովը: Ըստ նրա, եթե էթիկայի հանձնաժողովը պարապ է մնացել և կրեատիվի պակաս ունի, ապա պատգամավորները կարող են լրացնել այդ պակասը:

Նկատենք, որ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մշտապես գլխավորում է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության  պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ էթիկայի հանձնաժողովի հեղինակությունը բարձրացնելու ձգտումը կրկին ձախողվեց: Էթիկայի հանձնաժողովում, նրա խոսքով,  մեծամասնությունը չհանդուրժեց բազմակարծությունը: ‘’ Աստված Ձեզ հետ, թող Ձեր որոշումներին դրական լիցքեր հաղորդի այն, ինչ անում եք էթիկայի հանձնաժողովի հետ կապված, շուռ է գալու Ձեր դեմ’’,-նշեց նա:  

Արձագանքելով քննադատություններին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ պատգամավորների բացակայության հարցը չպետք է պետաիրավական հանձնաժողովի քննարկման առարկա դառնա, որովհետեւ այս հանձնաժողովում խորհրդարանական մեծամասնաւթյունն է գերակշռում, իսկ նախագիծը ենթադրում է, որ այդ որոշումը կայացվի այն հանձնաժողովում, որն արտահայտում է ԱԺ-ի ողջ քաղաքական ներկապնակը:

Ինչ վերաբերվում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե պայմանավորվածություններ են խախտվել, Դավիթ Հարությունյանն ասաց, որ նման պայմանավորվածություն չի եղել:

‘’Վերջում հնչել է կարծիք, որ նախագիծը պետք է ներկայացվի խորհրդարանի քննարկմանը, չգիտեմ Ձեզ հետ ով ինչ է պայմանավորվել: Մենք նման պայմանավորվածություններ ձեռք չենք բերել’’: Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ Էթիկայի հանձնաժողովը որեւէ ‘’վերդիկտ’’ չի կայացնում, ինչպես իր խոսքում նշել էր Նաիրա զոհրաբյանը, այլ ընդամնեը ներկայացնում է իր եզրակացությունը տվյալ հարցի հետ կապված: Դավիթ Հարությունյանն ասաց նաեւ, որ այն պնդումը, թե խորհրդարանական մեծամասնությունը էթիկայի հանձնաժողովում մեծամասնություն ունի եւ կարող է անցկացնել ցանկացած որոշում, քաղաքական աճպարարություն որակեց:

Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պատրաստ է լսել պատգամավորների առաջարկությունները, բայց կարծում է , որ նախագիծը պետք է առաջին ընթերցմամբ ընդունվի եւ այն քաղաքական չեզոքության առումով օբյեկտիվ նախագիծ է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ