08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ազգային ժողովում բախվեցին իշխանական եւ ընդդիմադիր կանայք /լրացված/

Քիչ առաջ ԱԺ հայտարարությունների ժամին կին պատգամավորների միջեւ տհաճ միջադեպ է արձանագրվել: ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի ելույթի պահին “Ժառանգության” պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը փորձել են դուրս գալ դահլիճից, սակայն Զարուհի Փոստանջյանը  մի պահ կանգ է առել:

Սա տեսնելով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Շուշան Պետրոսյանն ու Մարգարիտ Եսայանը ձեռքով նրանց նշան են արել` հասկացնելով, որ դուրս գան, եթե պատրաստվում են լքել նիստերի դահլիճը, ինչին Զարուհի Փոստանջյանն արձագանքել է` բարձրաձայն կոռեկտության կոչ անելով վերջիններիս եւ կանգնելով ԱԺ նիստերի դահլիճում:

ԱԺ նիստերի դահլիճում բարձրացված աղմուկի պատճառով մի քանի վայրկյան Մհեր Շահգելդյանը դադարեցրել է ելույթը: Նիստ  վարող  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորներին հորդորել է լռություն պահպանել:

Նիստի ավարտից հետո Henaran.am-ը Շուշան Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչ տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում: ”Ես փորձեցի սաստել, որ ավարտի եւ չխանգարի իր գործընկերոջը, որը ելույթ էր ունենում”,-պարզաբանեց պատգամավորը:

Հետաքրքրվեցինք, թե ինչ էր անում տիկին Փոստանջյանը, որ Շուշան Պետրոսյանը որոշեց սաստել նրան: ”Ամբողջ ընթացքում խոսելը եւ խանգարելը, ձեռառնոցին, ծիծաղը: Մարդը խոսում է, իսկ նա կանգնել է նրա կողքին եւ ծիծաղում է”,-ասաց Շուշան Պետրոսյանը:

Տիկին Փոստանջյանի հետ կավել մեզ չհաջողվեց:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ