19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հնդկաստանը նոր դեսպան ունի Հայաստանում

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ դեսպան Բաբուի պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերություններն ավելի կխորանան ու կամրապնդվեն, քանի որ դրա համար բոլոր նախադրյալներն առկա են:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են, որ հայ եւ հնդիկ ժողովուրդների ավանդաբար ջերմ հարաբերությունների հիման վրա Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին քսան տարիներին, տարբեր ոլորտներում զարգացել է երկկողմ սերտ համագործակցություն՝ հիմնված բարի կամքի եւ փոխադարձ շահերի վրա: Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու եւ խորացնելու այդ համագործակցությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ