11 Հունվարի, Saturday, 2025
KFC

“Սարդարապատի” հայտարարությունը

“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները:

 

Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն:

 

“Սարդարապատ” շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող և իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին:

“Սարդարապատ” շարժումը միևնույն ժամանակ զգուշացնում է հանցավոր վարչախմբին, որ ազգային-ազատագրական պայքարի ելած մեր ժողովրդի, այդ թվում՝ համաժողովրդական շարժման մեկնարկն ապահոված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ որևէ բռնություն կստանա ավելի քան համարժեք պատասխան:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ