01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավտովթար Երևան–Երասխ ավտոճանապարհին. կա 4 տուժած

Մարտի 19-ին, ժամը 08.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 15 OT 001 պ/հ, «ՎԱԶ-2106» մակնիշի 25 SL 551 պ/հ և «ԳԱԶ-3110» մակնիշի 34 TU 441 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ա. Թ.-ը (ծնվ.] 1980 թ.), Ն. Հ.-ը (ծնված 1992 թ.), Վ.Շ. (ծնված 1968 թ.) և Տ.Շ. (ծնված 1971 թ.) հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ