17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Անդրանիկի հիշատակին

Անդրանիկի հիշատակին

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:

 

Մեծ զորավարի ազգանվեր գործին անբասիր ծառայելու համար «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի խորհրդի որոշմամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է <<Զորավար Անդրանիկ>> ոսկե մեդալով, որը նրան է հանձնել հիմնադրամի նախագահ Իլյիչ Բեգլարյանը:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին:

 

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Անդրանիկ Օզանյանի թանգարան և ներկա գտնվել  Մեծ զորավարի հիշատակին նվիրված միջոցառմանը:  

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ