16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Ժառանգությունը՛՛ ՏԻՄ նոր ընտրությունների համար է շրջում մարզերում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համար ողջունելի կլիներ, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեր նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ նրա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր ձայնը չի տվել ժողովրդի այն հավաքական մասը, որը դժգոհ է իր սոցիալական վիճակից:

՛՛Մենք ոչ թե ընտրություններին ենք վատ աշխատել, այլ ընթացքում, բայց այն մարդիկ, ովքեր վատ են աշխատում, պիտի հեռացվեն: Իհարկե, բազմաթիվ խնդիրներ ունենք, ճանապարհներ, դպրոցների, գազի, գյուղերում շատ խնդիրներ կան, որոնք դեռևս լուծում չեն ստացել՛՛,-թվարկեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է անվավեր ձայներին, ապա Աճեմյանը կարծում է, որ  դրանք այն ուժերի կողմից են եղել, ովքեր չէին մասնակցում ընտրություններին և չէին ուղղորդում իրենց ընտրազանգվածին:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, հավելեց, որ իրենք համաձայն չեն ընտրությոնների արդյունքների հետ և շրջում են մարզերում, քանի որ նախ և առաջ ուզում են շնորհակալություն հայտնել այն անձանց, ովքեր քվեարկելու են իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Բացի այդ, ՛՛Ժառանգությունը՛՛ նպատակ ունի այն քաղաքներում ու գյուղերում, որտեղ հաղթել է, պահանջել նոր ՏԻՄ ընտրությունների անցկացում և առաջադրել իր թեկնածուներին:

Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե արդյոք ՛՛Ժառանգությունն՛՛ ունի այդ պաշտոնների համար համապատասխան  կադրային ռեուրս:

՛՛Այն հինգ հարյուր հազար հայերի մեջ, վստահ եմ, որ կան հզոր ու ունակ մարդիկ, ովքեր կարող են դա անել,  պարտադիր չէ, որ լինեն ՛՛Ժառանգության՛՛ անդամներ, մենք կադրային խնդիր չունենք՛՛,-պատասխանեց ՛՛Ժառանգական՛՛ պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ