22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կասկածելի է

Henaran.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի պետական համալսարանի ուսանող Հովհաննես Եսայանը բաց նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ իրեն համալսարանից անհիմն հեռացնելու փաստի առնչությամբ:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ճշտել է ԵՊՀ-ից դուրս մնացած ուսանողի պատմությունն ու պարզել՝ համալսարանից դուրս են մնացել ևս 3 ուսանող, կրկին ֆիզկուլտուրայի դասին չմասնակցելու համար. «Երկու տարվա ընթացքում նրանց հնարավորություն է տրվել վերականգնել, բայց նրանք չեն արել դա»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց  նախարարը:

Հովհաննես Եսայանը լրատվամիջոցների հետ  զրույցում ասել էր, որ իրեն նրան հեռացրել են քաղաքական հայացքների պատճառով: Նախկին ուսանողի այս պնդումը նախարարը կասկածելի համարեց. «Պետք է որոշակի ապացույց լինի դրա համար, որովհետեւ ռեկտորն ասում է, եթե մենակ ինքը հեռացված լիներ, թերևս կարող էինք մտածել, բայց եւս երեքն են հեռացվել՝ ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ