15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ժառանգության” հայտարարությունը

 2013թ. փետրվարի 18-ին կայացան ՀՀ նախագահի ընտրություններ: Հաջորդ օրը ԿԸՀ-ն հրապարակեց արդյունքները, որոնք չեն արտահայտում ընտրողների կամքը: Համաձայն ԿԸՀ-ի, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ձայների շուրջ 37 տոկոսը, Սերժ Սարգսյանի 58 տոկոսի դիմաց:

 

Անգամ այդ պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հասել առավելության, այլեւ քաղաքային տեղամասերի մեծամասնությունում պարտվել է: Հիմնականում գյուղական առանձին տեղամասերում, իբր, ընտրողների 90%-ից ավելի մասնակցությունը եւ հօգուտ Սարգսյանի տրված 90%-ից ավելի ձայներն են ապահովել արդյունքները, որոնց մասին հայտարարել է ԿԸՀ-ն:

 

Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է իրեն հաղթանակ վերագրում, երբ, դիցուք, Աբովյանի 25 տեղամասերից 21-ում պարտություն է կրել եւ միայն մեկում ստանալով” 1101 ձայն, կորուստները փոխհատուցել է, երբ Էջմիածնի 22 տեղամասերից 19-ում պարտվել է եւ փոխհատուցել հարեւան Այգեկ գյուղից 96% քվեներով: Եվ այդպես՝ ամենուր: Հավատարժա՞ն է, որ տեղամասերի 80-90%-ում նույնական արդյունքներ գրանցող թեկնածուն մնացյալ 10%-ում բազմապատիկ ավելի ձայներ է ստանում:

 

Իհարկե, դա նշանակում է ընտրացուցակների եւ քվեաթերթիկների կեղծարարություն՝ տեղամասերի 10-20%-ում, ինչն էականորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա եւ բավարար հիմք է՝ պահանջելու, որպեսզի ընտրությունները ճանաչվեն անվավեր: Ակնհայտ այդ կեղծարարությունը հնարավոր է ապացուցել ընտրողների ստորագրություններով, ցուցակների ու քվեաթերթիկների հետազոտմամբ, ինչի ուղղությամբ պատշաճ իրավական քայլեր ձեռնարկվում են:

 

Ափսոսանք հայտնելով նշյալ 10-20% տեղամասերում «Ժառանգությունը» ներկայացնող  ՏԸՀ անդամներին վիճակված ճնշումների, երբեմն դրանց դիմակայելու անկարողության առնչությամբ, 1900-ից ավելի տեղամասերում մեր հանձնաժողովականների ու շուրջ 800 վստահված անձանց բացարձակ մեծամասնությանն արժանին ենք մատուցում եւ շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար: Նրանցից շատ շատերը, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ էին գալիս կամ զանգահարում էին ուղղակի ասելու մեկ բառ՝ «Հաղթեցի», արդեն տալիս էին իրենց աշխատանքի գնահատականը: Մեծապես գնահատելի են այդ անձանց նվիրումն ու պայքարը Երեւանի արդյունքների, Գյումրիի, Վանաձորի եւ բոլոր մյուս հաղթանակների համար:

 

Շնորհակալություն ենք հայտնում հայաստանցի ընտրողին, որ, չնայած քաղաքական դաշտի իներտությանը, իր ակտիվությամբ օրինակ ծառայեց քաղաքական գործիչներին, կատարեց իր ընտրությունը եւ, մերժելով գործող վարչախմբին, ընտրեց Հայաստանի ապագան: Անգամ պաշտոնական տվյալներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում ստացավ ավելի մեծ թվով ձայներ, քան 1998-ից ի վեր նախագահի որեւէ ընդդիմադիր թեկնածու ստացել էր: Համաժողովրդական այդ քվեն պատգամ ու պարտավորություն է քաղաքական ընդդիմության համար՝ համախմբվելու եւ ժողովրդի կատարած ընտրությունն իրականություն դարձնելու:

 

“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ