20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ընտրության արդյունքները. Հայկ Բաբուխանյան

՛՛Մենք դուրս եկանք հաղթանակած, հաղթանական ժողովրդով: Մեր երկրի վերընտրված նախագահը, ինչպես կանխատեսում էինք, ստացավ ժողովրդի մեծամասնության ձայները՛՛,-այսօր ասուլիսում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին նման գնահատական տվեց ՍԻՄ առաջնորդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա միֆ է համարում այն տեսակետերը, թե ընտրությունները մրցակցային չէին, ժողովուրդը անտարբեր էր, թե ձևավորվել էր վախի մթնոլորտ:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են ՛՛Ազատության՛՛ հրապարակում հազարավոր մարդիկ իրենց դժգոհությունը հայտնում նախագահական ընտրություններից, պատգամավորը պատասխանեց.

“Դա ժողովրդավարության դրսևորումն է, որ մարդիկ ազատ են, դժգոհում են, որ չի ընտրվել իրենց ցանկացած թեկնածուն. ընտրությունների արդյունքը չի որոշում մի քանի հարյուր մարդ, ընտրությունների արդյունքը որոշվում է ԿԸՀ-ի արդյունքներով: Եթե մի քանի հոգի բողոքում են, դա ոչինչ չի նշանակում: Բացի դա Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է արդյունքները իր հանձնաժողովների անդամների միջոցով”: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ