15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահի փոփոխության արդյունքում խորհրդարանը կինքնալուծարվի. Արմեն Մարտիրոսյան

“Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է` Րաֆֆի Հովհաննիսյանն սկսած գործընթացը տանելու է հաղթական ավարտի: “Հենարան” մամուլի ակումբում նա այսօր հայտարարեց, որ իշխանափոխությունն արդեն իսկ եղել է ձետրվարի 18-ին` ՀՀ քաղաքացու տված քվեով:

Նրա խոսքով, բոլոր այն տեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը 60 տոկոս է եղել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ այն տեղամասերում, որտեղ  մասնակցությունը շատ մեծ է եղել, հաղթել է իշխանությունը,  ինչն ըստ Մարտիրոսյանի, խոսում է լցոնումների մասին, բացի այս, հաշվարկի ընթացքում էլ կեղծիքներ են եղել:

Արմեն Մարտիրոսյանը նշեց “Ժառանգության” կողմից ակնկալվող քայլերի հաջորդականությունը` հասնել նրան, որ գործող նախագահը հանձնի իշխանությունը եւ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակվեն :

“Ասում են` այդ իրավական մեխանիզմը չկա, բայց ոչ միայն իրավական մեխանիզմն է կարեւոր , այլեւ քաղաքական իրավիճակը: Ես համոզված եմ, որ նախագահի փոփոխության արդյունքում խորհրդարանը կինքնալուծարվի’’,-նշեց բանախոսը:

Նոր խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ Արմեն Մարտիրոսյանի, կլինի նոր կոալիցիա` ժողովրդի կողմից իրապես վստահություն ստացած, որը կձեւավորի նոր կառավարություն` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Henaran.am-ի դիտարկմանը, արդո՞ք իդեալիստական մոտեցում չէ մտածել, որ Սերժ Սարգսյանը կհանձնի իշխանությունը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.’’ Հնարավոր է, որ դա իդեալիստական մոտեցում է, բայց ես կարծում եմ ավելի լավ է նմանատիպ իդեալիստական մոտեցումը կյանքի կոչվի, քան իրատեսական: Մենք ոչ թե ընդդեմ, այլ հանուն Հայաստանի ենք պայքարում: Պայքար ենք տանում ոչ թե ընդդեմ անունների, այլ հանուն քաղաքացու’’:

Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց. “Այնուամենայնիվ, կյանքը միշտ փոփոխել են իդեալիստները, կարող է պրակտիկները կարողացել են օգտվել դրանից, բայց կյանքը միշտ փոփոխել են իդեալիստները”:

Henaran.am-ի  մյուս հարցին, բացառո՞ւմ է արդյոք բանախոսը կոալիցիայի հնարավորությունը` Սերժ Սարգսյանի նախագահության պարագայում, Արմեն Մարտիրոսյանն ասաց.’’Բերեք մեծ պատասխանտվություն ինձ վրա չվերցնեմ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքից առաջ որեւէ խոսք չասեմ:

Ես ասացի, թե ինչ տեսակի կոալիցիա ենք մենք պատկերացնում: Եթե մենք կոալիցիա ենք մտնելու ինքնանպատակ, դա քաղաքական ինքնասպանություն է: Եթե բարեփոխումների համար, դա այլ հարց է, բայց կարծես թե ակնհայտ է, որ այս ԱԺ-ն չի կարող բարեփոխումներ անել’’:

Մեր մյուս դիտարկմանը, թե հաշվի առնելով պարոն Հովհաննիսյանի  հայտարարությունները, թե ինքը գալիս է որպես հանրային ծառայող, հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծառայությունն սկսի Երեւանի քաղաքապետի պաշտոնից` հաշվի առնելով, որ այն քաղաքական պաշտոն չէ եւ “Ժառանգությունն” ակտիվորեն ներգրավվի սպասվող ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.

’’Բոլոր  պաշտոնները հանրային պաշտոններ են, ես կարծում եմ “Ժառանգության” հինգ տարվա գործունեությունը պետք է ապացուցած լիներ,  որ մենք իսկապես հանրային ծառայողներ ենք’’:

Նրա խոսքով,  “Ժառանգությունն” անպայման ակտիվ մասնակցութուն կունենա ընտրություններում, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը  արդեն ունի իր հանրային ծառայության պատասխանատվությունը եւ դա, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, որոշել են ՀՀ քաղաքացիները փետրվարի 18-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ