15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ անում են, որ նախագահը լեգիտիմություն չունենա

“Անկախություն ձեռք բերելով՝ մենք ի վիճակի չեղանք ստեղծել նորմալ պետական համակարգ ու արդարադատության համակարգ: Եթե այս ամենը չկա, ընդդիմությունն էլ չի կարող հաղթել ընտրություններում: Այլ երկրներում անկախ դատական համակարգ կա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես ներկայացրեց ընդդիմության պարտությունն ընտրություններում “Վերելք” քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը:

Ըստ Պեպանյանի՝ նրանք, ովքեր որպես ընդդիմադիր գործիչ՝ մասնակցում են ընտրություններին, պետք է իմանան, որ ընտրության միջոցով իշխանության չեն կարող գալ կամ պետք է այնպիսի շարժում ստեղծեն, որ ջարդեն իշխանական համակարգը:

“Եթե ընդդիմությանը գանգահարեինք, մենք սրբացնում ենք այն առաջնորդներին, ովքեր հասարակությանը տանում են հուսալքման: Ընդդիմությունը պիտի ջարդի իշխանություններին բռնի ուժով կամ այնքան մարդ հավաքի, որից վախենա իշխանությունն ու հրաժարական տա ինքը”,-ասաց Պեպանյանը:

Սակայն փորձագետը չի բացառում, որ ընտրություններում իրենց դերն ունեն նաև արտաքին ուժերը և միայն ընդդիմության քայլերից չի բխում ընտրության արդյունքը:

՛՛Այդ ուժերն իրենց շահերն ունեն, բայց չի բացառվում, որ իրենք հաջողացնեն իշխանափոխություն, ապա պարզվի, որ դա մեր շահերից չէ, այլ իրենց շահերից է: Մենք ամեն ինչ արել ենք, որ դառնանք խաղալիք արտաքին ուժերի ձեռքին՛՛,-նկատեց Պեպանյանը:

Վերջինս կոչով դիմեց ներկայիս իշխանությանն ու ընդդիմությանն՝ ասելով, որ ժողովուրդը մեղք է, և որևէ որոշում ընդունելուց առաջ պետք է դա հաշվի առնել: ՛՛Ինչքան երկար տևի փողոցային պայքարն այսօր, այնքան մեծ է հավանակությունը, որ ինչ-որ ուժեր փորձեն ավելի կատալիզացնել, ես մեր իշխանություններին չեմ սիրում, սակայն հիմա ստեղծվել է հնարավարություն, որ նախագահը ունենա լեգիտիմության փաստաթուղթ:

Իսկ շատ ուժեր մտածելով, որ նախագահը կարող է լինել այնպիսին, ով կարող է ունենալ լեգիտիմության փաստաթուղթը, ամեն ինչ անում է, որ նա չունենա դա: Դրանք արտաքին ու ներքին ուժերն են, սակայն ամենից շատ արտաքին ուժերը՛՛,-կարծում է Պեպանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ