27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մտածիր` նախագահը Րաֆֆիին. Հրապարակ

Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո ՀՀԿ նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ներկայացրել է իրենց զրույցի մանրամասները: Նա ասել է, որ հանդիպումն անցել է բավական “կառուցողական” մթնոլորտում: Ինքը Րաֆֆուն ներկայացրել է հետընտրական զարգացումների երեք սցենար.

1. Րաֆֆին դառնում է ընդդիմության նոր բեւեռ, պայքարը կառուցում քաղաքակիրթ նորմերի վրա, ընդունում է, որ այս ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը եւ ըստ այդմ էլ շարունակում է քաղաքական դաշտում իր պայքարը:

2. Րաֆֆին եւ իր համախոհները գնում են ռադիկալ քայլերի` պատրաստ լինելով իրենց նկատմամբ նույնանման արմատական քայլերի ու որոշումների իշխանությունների կողմից:

3. Րաֆֆին համագործակցում է ՀՀԿ-ի հետ, ու “աշխատում են միասին”:

“«Մտածիր”,-ասել է Սերժ Սարգսյանը Րաֆֆուն:

ԳՄ-ին Սերժ Սարգսյանն ասել է` մենք խնդիր չունենք, թող որոշեն, գան-ասեն, երեք սցենարներին էլ պատրաստ ենք: Սակայն, դատելով նրանից, որ Րաֆֆին Սերժ Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ապա կոչ արել ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին` միավորվել իրեն, որ միասին շարունակեն պայքարը, հակված չէ ընդունել միասին աշխատելու առաջարկը: Թերթի հետ զրույցում “Ժառանգականներն” էլ էին ռադիկալ տրամադրված եւ գտնում էին, որ դժվար թե իրենք մտնեն կոալիցիա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ