02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հայցում ենք ՏԸՀ նախագահի ներողամտությունը

Փետրվարի 18-ին Henaran.am-ը անդրադարձել էր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքային առօրյային: Մասնավորապես գրել էինք, որ ՏԸՀ  նախագահ, ՕԵԿ-ից նշանակված Արեւհատ Ղազարյանը “տեղը դրեց” լրագրողներին` ասելով, որ խանգարում են իրենց աշխատանքը եւ լուսանկարում են ցանկացած ընտրողի:

Մեր խմբագրություն զանգահարեց Արեւհատ Ղազարյանը եւ տեղեկացրեց, որ ինքը  լրագրողների հետ չի զրուցել: “Ձեր տեսանյութում եւ լուսանկարում հանձնաժողովի անդամ Կարինե Նալբանդյանն է: Ես պարզապես մոտեցա ձեզ, ու խնդրեցի չլուսանկարել ընտրացուցակները եւ անաղմուկ հեռացա ”,-նշեց տիկին Ղազարյանը:

Փաստորեն Արեւհատ Ղազարյանին` հանձնաժողովի նախագահին մեր թղթակցը շփոթել է Կարինե Նալբանդյանի հետ, ով պարզապես հանձնաժողովի անդամ է: Իսկ շփոթմունքն անհիմն չէ: Կարինե Նալբանդյանը 8 տարի է, ինչ նույն տեղամասում քվեարկության օրը դիմավորում եւ ճանապարհում է ՀՀ նախագահներին:

Henaran.am-ը ափսոսում է թյուրիմացության համար եւ հայցում ՏԸՀ նախագահ Արեւհատ Ղազարյանի ներողամտությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ