18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իվանիշվիլին Սերժ Սարգսյանին հաջողություններ է մաղթել

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին շնբորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2-րդ անգամ նախագահ ընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է “Новости-Грузия”-ն: 

Իվանիշվիլիի եւ Սարգսյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախօրեին: Վրաստանի վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին եւ հաջողություններ մաղթել: Իվանիշվիլին հույս է հայտնել, որ 2 երկրների միջեւ բարի-դրացիական հարաբերություններն էլ ավելի կխորանան: 

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Իվանիշվիլին պաշտոնական այցով Հայաստանում էր: Դա նրա 3-րդ արտասահմանյան այցն էր վարչապետի պաշտոնում` Բելգիայից եւ Ադրբեջանից հետո:

Նշենք, որ նախօրեին ՀՀ նախագահին ընտրվելու կապակցությամբ շնորհավորել էր նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ