15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեզ մի բզբզեք. ՀՀԿ-ն չի գնա հրապարակ` սադրանքներից խուսափելու համա՞ր

‘’Երեկ տարածվել է նախագահի մամլո խոսնակի  հայտարարությունը առ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու պատրաստակամություն կա, նախագահն արձագանքել է: Այդ հայտարարության մնացած արձագանքները, կարծում եմ, այդ հանդիպումից խուսափելու պատճառաբանություններ են’’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով նախագահի թեկնածու, երկրորդ հորիզոնականն զբաղեցրած “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու անհրաժեշտության մասին հայտարարությանը:

Հիշեցնենք, երեկ Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, թե այդ հանդիպումը տեղի կունենա հենց Ազատության հրապարակում` այսօր:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի հենց այդտեղ տեղի կունենա “իշխանության հանձնման արարողությունը’’: Նշենք նաեւ, որ ըստ մամուլի այսօր Ազատության հրապարակում նախատեսված էր ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանրահավաքը, որը , ամենայն հավանականությամբ չի կայանա:

Արմեն Աշոտյանն այս կապակցությամբ ասել է.’’Այս հարցի վերջնական պատասխանը կարող եք իմանալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակից, բայց իմ անձնական կարծիքով, թեպետ այսօր օրենքով սահմանված կարգով Ազատության հրապարակում թույլտրված էր ՀՀԿ հանրահավաքը, սակայն մեր գործընկերների երեկվա հայտարարությունները, գործելաոճը, որ փորձում են որդեգրել, ստիպում է մեզ հրաժարվել մեր օրինական հնարավորություններից` հնարավոր սադրանքներից, բախումներից եւ անիմաստ կրքերից խուսափելու համար, թեպետ, կրկնեմ, որ օրենքով մերն է այդ հրապարակում այսօր հանդիպում իրականացնելու իրավունքը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ հրա կողմանկիցների այնտեղ գտնվելը  օրենքով սահմանված կարգով չէ, մեղմ ասած’’:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն դեռ հստակ որոշում չունի, Արմեն Աշոտյանն ասել է, թե ՀՀԿ-ն, ի տարբերություն շատ կուսակցությունների, ‘’թասիբի գցելու կուսակցություն չէ’’: ‘’Պետք չէ մեզ բզբզել եւ թամաշա անել: Մենք գիտենք` ինչ ենք անում, ինչպես ենք անում եւ ինչ իրավական դաշտում ենք մեր գործողությունները կատարում: Գնացեք բզբզեք նորաթուխ, ինքնահռչակ, քաղաքական նիրհից արթնացած կուսակցություններին’’,-հայտարարել է ՀՀԿ փոխնախագահը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե երկրորդ հորիզոնականն զբաղեցրած թեկնածուն ընտրությունները համարում է կեղծված, Արմեն Աշոտյանն ասել է.’’Հիսունութ տոկոս ձայները գնացել են Սերժ Սարգսյանին, բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները պնդում են, որ այս ընտրությունները լավագույնն են ՀՀ քաղաքական պատմության մեջ:

Պետք է սովորել ընդունել սեփական պարտությունը: ‘’ Ամբողջ նախընտրական քարոզարշավը մեր փաստացի թիվ մեկ ընդդիմադիր մրցակիցը վարեց քաղաքակիրթ, արեւմտյան տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, եւ սա ենթադրում էր, որ հետընտրական զարգացումների տրամաբանությունը նույնպես պետք է լինի այն մշակույթի շրջանակներում, որը նա փորձում էր ներմուծել:

Ցավալի է, որ հետընտրական զարգացումների մշակույթը կարծես թե կրկնում է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ եղած մշակույթը, այն դեպքում, երբ արեւմտյան մշակույթի տրամաբանությամբ պարտված թեկնածուներն առաջինն են շնորհավորում հաղթած նախագահին’’:

Արմեն Աշոտյանը նկատել է, թե  Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում քարոզարշավի ‘’պուպուշ արեւմտյան մեթոդներից’’ հետո հետընտրական փուլում զգալի է կտրուկ փոփոխությունը.’’Զգալի է  տրանսֆորմացիան այսպես ասած` մոդեռն նախընտրական Րաֆֆիից դեպի ավանդական, վատ իմաստով, պարտված թեկնածուն Հայաստանում’’,-նշել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ