08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հույս ունի, որ կհանդիպեն, կգնան կոմպրոմիսների

 ՛՛Այն, որ Բագրատյանը ձայներ չհավաքեց, պատմական հիշողությունն է մարդկանց մեջ աշխատել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա կարծիքով՝ մարդիկ դեռևս հիշում են Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիները, ինչն էլ թույլ չի տվել նրան ընտրել: Ինչ վերաբերում է նախագահի մյուս` ձայների քիչ քանակություն ստացած մյուս թեկնածուներին, Ալավերդյանը նկատեց, որ նրանք չունեին թիմ, կենդանի պատմություն ու ծրագիր:  

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ իրեն դուր չի եկել նախագահ Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ընդունելու պատրաստակամության մասին հայտարարությունը: ՛՛Ձևակերպումը շատ անհաջող էր, հնարավոր չէ այդպիսի արտահայությամբ հանդես գալ, անհաջող հրավեր է՛՛,-ասաց նախկին պատգամավորը:

Վերջինս հույս հայտնեց, որ ՛՛Ժառանգության՛՛ ու ՀՀԿ-ի միջև բախումներ չեն լինի և հանարավոր կլինի խուսափել մարդկային զոհերից: ՛՛Սերժ Սարգսյանը միշտ աշխատել է խուսափել այդպիսի բախումներից ժողովրդի հետ, հուսամ՝ չեզոք տարածք կլինի, որտեղ կհանդիպեն և կգնան կոմպրոմիսային տարբերակների՛՛,-շեշտեց Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ