16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Անդրիասը առաջարկ է արել թեկնածուներին

՛՛Ռադիոհայ՛՛ ՍՊԸ տնօրեն, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախագահի մյուս նախկին թեկնածուներին առաջարկ է արել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Ղուկասյանը:

Նա նշեց, որ ինքը բոլոր թեկնածուներին հայտարարություն է ուղղել՝ կապված ընտրությունների արդյունքների հետ, սակայն այդ հայտարարության բովանդակությունը դեռևս հրապարակային չի դարձնում, քանի որ վերջնական պայմանավորվածություն չկա:

՛՛Դեռ պայմանավորվածություն չկա: Ես հանդես եմ եկել առաջարկով բոլոր թեկնածուներին: Ինքս չեմ կարող հանդիպել, խնդրել եմ, որ փոխանցեն հայտարարության տեքստը”,-նշեց նա: 

՛՛Չեմ ուզում հիմա բացեմ այդ հայտարարության բովանդակությունը, որովհետև դեռ վերջնական կարծիքը չունեմ բոլոր թեկանծուների՛՛,-հավելեց Ղուկասյանը: Վերջինս հայտնեց, որ բոլոր թեկնածուների հետ անձամբ զրուցել է հեռախոսով, իսկ իր համակարգողը հանդիպել է բոլորի հետ, սակայն նրանք դեռ իրենց վերջնական որոշումների մասին չեն հայտնել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ