14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Րաֆֆին վերջում ստանալու է մատերի համապատասխան ժեստը` իր կողքը կանգնող ուժերից…

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ծավալվող հետընտրական գործընթացին, նշելով.

”Ամենավատ հիվանդություններից մեկը հիշողության կորուստն է… Սցենարը նույնն է, աստիճանաբար համահեղինակներ են հայտնվում, դերերը բաշխվում են նույն դերակատարներին… Նույն հիստերիկ, պաշտոնամոլությամբ տառապող, այդ ամենի ակնկալիքով ոգեւորված, սփյուռքահայությամբ համեմված, ամբոխի վրայով, նրանց զգացմունքների վրայով իշխանության գալու հերթական փորձը…

Իսկ ամբոխը հերթական անգամ օգտագործվում է…Նա կարծես ընտելացել է իր դերին…Օգտագործվում է նաեւ Րաֆֆին, վերջում նա ստանալու է մատերի համապատասխան ժեստը, իր կողքը կանգնող ուժերից…

Իսկ ժողովուրդը իր աշխատավայրում արարում է, բուժում է, հաց է թխում, նախիր է պահում, սննդամթերք, այլ ապրանքներ արտադրում… Ժողովուրդը խելացի է ու չի մասնակցի ամբոխի հերթական հոգեխանգարմունքի արարողությանը…

Հրապարակի հին եւ որոշ նոր դեմքեր ինձ հիշեցնում են Ալովի ու Նաումովի «Վազք» ֆիլմի հայտնի տեսարանը, երբ խավարասերների «առաջնությանը» գոռում էին »Յանիչա~ր», «Յանիչա~ր», ոգեւորելով իրենց «հերոս», իրենց նախընտրած խավարասերին…
Ողջախոհություն, պահքին վայել հանդարտություն իմ քրիստոնյա եղբայրներին… 
Աստված ձեզ հետ…”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ