Տեր-Պետրոսյանը կլուծարի՞ Հայաստան պետությունը

2013 թվականի փետրվարի 23-ին տեղի կունենա ՀՀՇ 18-րդ եւ ամենայն հավանականությամբ վերջին համագումարը: Ենթադրվում է, որ այդ համագումարում որոշում կկայացվի ՀՀՇ-ն լուծարելու եւ նոր ստեղծվող ՀԱԿ-ին միանալու մասին: Մինչդեռ ուղիղ 2 ամիս առաջ` 2012-ի դեկտեմբերի 23-ին ՀՀՇ 17-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր.
“Չեմ կասկածում, որ այս կուսակցությունը, որ կարելի է ասել դե ֆակտո 24 տըարի, դե յուրե 22 տարի գոյություն ունի եւ գոյություն է ունենալու այնքան ժամանակ, ինչքան ժամանակ գոյություն է ունենալու Հայաստան պետությունը”:
Թերթը հույս է հայտնում, որ փետրվարի 23-ին ՀՀՇ համագումարում ՀՀՇ-ն լուծարելու մասին որոշումից առաջ որոշում չի կայացվի լուծարել Հայաստան պետությունը հանուն Լեւոն Տեր-Պետրոսյանի անսխալականության աքսիոմի ապահովման: