Ով է այս մեծ խաղի ռեժիսորը
“Աբսուրդ. “Ժառանգություն”-ում գլխի չեն ընկում, թե ով է այս մեծ խաղի ռեժիսորը, ՀԱԿ-ում եւս դեռ չեն հասկանում, ԲՀԿ-ն ո՛չ հասկանում է, ո՛չ էլ ուզում է հասկանալ, իրեն ինչ ասել են, էն է անում` ժլատություն չանելով: Արեւմտամետներն ասում են` Ռուսաստանն է լարում իրավիճակը, որ Սերժ Սարգսյանն ասի` հիմա եմ ստորագրում Մաքսային միության ու մնացած անհրաժեշտ փաստաթղթերը:
Ռուսամետները, թե` տակից ամերիկացիք են անում… Մի խոսքով, բոլորը փայ եմ մտել այս պահին այս մեծ խաղի մեջ, մինչեւ հասկանան, թե ով ով է, մինչեւ կուլիսներում բանակցություններն սկսվեն-ավարտվեն` թե՛ գեոպոլիտիկ, թե՛ կադրային, թե՛ ռեակցիոն-քրեօլիգարխիների եւ թե՛ մնացածների մասով:
Առայժմ պետք է Րաֆֆին ժողովրդին պահի Ազատության հրապարակում ու հույսեր ներշնչի:
Հետո հնարավոր է շարժումը սահուն կերպով անցնի Նիկոլի իրավասության ներքո:
Էնպիսի մի դեժավյուի զգացում կա գարնանային օդում:
Չե՞ք զգում”: Սոցցանցում վերլուծել է լրագրող Կարմեն Դավթյանը: