11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ահաբեկչության կո՞չ

Այսօր նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կազմակերպվել էր հանրային քննարկում: Քննարկմանը  մասնակցում էին փորձագետներ, ինչպես նաև  խորհրդարանական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում երկրում իրավիճակն այնքան էլ լավ չէ. «Ես նկատի ունեմ այն, որ հանրաքվեն՝ իր բոլոր այս կեղծիքներով, ըստ էության, մեծ դրական դեր է խաղացել մեր կյանքում: Կայացավ մի մոդել, որ բոլորը տեսան, թե ինչպես ժողովուրդը զանգվածաբար գնաց, քվեարկեց «Ոչ»-ի օգտին, սակայն հայտարարվեց բացարձակ այլ արդյունք»:

«Ժողովուրդն ասում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ հնարավոր չէ ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը: Իրականում իսկապես այսպիսի տեսակետ կա, որ  իշխանություններից պրծնելու միակ ձևն  ահաբեկչությունն է, և այդ տեսակետը արմատականանում է: Մենք այստեղ քննարկելու ենք, թե, այնուամենայնիվ, ինչ-որ բան կարելի՞ է անել, որ ոչ թե զենքով հարցերը լուծվեն, այլ քվեաթերթիկով: Մենք փորձում ենք երկիրը փրկել ահաբեկչությունից»,-  ընդգծեց  Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքին՝ Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք առաջարկում են օրենսգրքում ներառել ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը, ցուցակների մաքրումը, տեսախցիկների տեղադրումը տեղամասերում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ