06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաց նամակ ԱԱԾ նորանշանակ պետին

Հարգելի պր. Գեւորգ Կուտոյան,

Հարգելի պարոն Կուտոյան՝ Ձեր այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխանցում եմ բարեմախթանքներս  եւ Ձեր ուշադրությանը ներկայացնում  ինձ պարտադրված անօրինական կարգավիճակը:

2015 թվի մայիսի 21-ին, առանց որևէ հիմնավորման, Երևանի Զվարթնոց օդանավակայանում իմ մուտքն հայրենիք արգելվեց:

Ավելի քան 12 ժամ օդանավակայանում ինձ «բանտարկելուց» հետո, կամքիս հակառակ  Հ.Հ. Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցներն ինձ նույն ինքնաթիռով վերադարձրին Փարիզ: Զվարթնոցի տանջալից ժամերի ընթացքում անպատասխան մնացին իմ բոլոր հարցադրումներն ու արդարացի բողոքները: Միակ պատասխանը, որը տրվեց Զվարթնոցում, անհարիր էր 21-րդ դարի ժողովրդավարության բոլոր նորմերին:

«Վերևից հրաման կա, Ձեր մուտքը Հայաստան արգելված է» հայտարարեց անվտանգության աշխատակիցը և ինձ ուղեկցեց վերադարձի օդանավ:

Ինձ համար մինչեւ օրս հասկանալի չէ իմ մուտքը Հայաստանի հանրապետություն ինչու արգելվեց  եւ ինչու մինջեւ հիմա չկա որեւէ հիմնավորում:

Ես բազմիցս դիմել եմ ՀՀ  ԱԱ Ծառայությանը  պահանջելով, կամ հիմնավորել մուտքի արգելքը, կամ չեղարկել այդ անօրինական որոշումը, բայց ապարդյուն՝  բոլոր հարցումները մնացել են անպատասխան:

Սփյուռքի տարբեր գաղթօջախներ տեղեկանալով՝ խիստ դատապարտում են նման անօրինական վերաբերմունքը սփյուռքահայի նկատմամբ եւ փոխում իրենց կարծիքը  Հայաստանի ներկա իշխանության եւ հատկապես ԱԱԾ-ի նկատմամբ՝ համարելով այն իշխանական լծակ իրենց ոչ համակիր մարդկանց ճնշելու համար:

Եթե դա  այդպես չէ, ապացուցեք, բացեք իմ ճանապարհը հայրենիք:

Ես դիմում եմ Ձեզ հույս ունենալով  որ որպես ԱԱԾ-ի նոր պետ, որ Դուք կպատասխանեք եւ կապացուցեք որ Հայաստանում դեռ կա արդարադատություն եւ ես կկարողանամ ազատ այցելել իմ շատ սիրելի հայրենիք:

Շանթ Ոսկերիչյան

Ֆրանսիա,Փարիզ 23/02/2016

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ