26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԷՑ-ը խոստանում է ազատել հավելագրումներ արած աշխատակիցներին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել վերջին շրջանում մի շարք զանգվածային լրատվամիջոցներով ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ։

«Էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ

Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երեւույթների, այդ թվում՝ հավելագրումների եւ տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը: Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ եւ մասնագիտական բարձր որակով աշխատանք:

Տարաբնույթ նման երեւույթների կամ այլ փաստերի հայտնաբերման դեպքում «ՀԷՑ» համապատասխան աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության (ընդհուպ մինչեւ կհեռացվի աշխատանքից եւ կփոխհատուցի պատճառված վնասը), արձանագրված խախտումը կշտկվի եւ կկատարվի վերահաշվարկ:

Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, դրանք կարող են հետեւանք լինել այն հանգամանքի, որ նախորդ ձմռան համեմատ փոխվել է էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման եւ սուբսիդավորման մեխանիզմը, ինչպես նաեւ ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում: Վերջինիս ապացույցն է էլեկտրաէներգիայի կորուստների շուրջ 2 տոկոս նվազումը, որն այսօր հասցվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվային մակարդակին:

Այնուամենայնիվ, թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է Ընկերությանը ներկայացնել կոնկրետ փաստեր: Մինչ օրս բաժանորդների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում խախտումներ չեն հայտնաբերվել:

Բոլոր բաժանորդներն իրենց բողոքներով ու առաջարկություններով կարող են դիմել՝ զանգահարելով (010) 65-24-53, 1-80 հեռախոսահամարներով, իրենց դիմումն ուղարկելով փոստով, ինչպես նաեւ անձամբ հանդիպելով Ընկերության գլխավոր տնօրենին: Ընդունելության օրերն անփոփոխ են՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ 9:30-13:00:

Յուրաքանչյուր դիմումին Ընկերության կողմից կտրվի հիմնավոր պատասխան սահմանված ժամկետում: Պակաս կարեւոր չէ նշել նաեւ, որ սոցիալական առկա դժվարին պայմաններում մեր առաջնային խնդիրն է լինել բոլոր սպառողների կողքին: Յուրաքանչյուր բաժանորդի շահը գերակա նպատակ է մեզ համար:

Համաշխարհային բանկից 30 մլն դոլարի չափով ներգրավվող վարկի վերաբերյալ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բոլոր նախկին պարտավորությունները էլեկտրաէներգիա արտադրողների հանդեպ մարվում են միայն Ընկերության սեփական միջոցների հաշվին, համապատասխան գումարը ներառված է Ընկերության 01.08.2015թ. – 01.08.2016թ. գործող սակագնում: Այսօրվա դրությամբ կա հստակ ձեւավորված ժամանակացույց, որի հիման վրա մինչեւ 2016 թ. օգոստոսի 1-ը Ընկերությունն ամբողջությամբ կմարի արտադրողների հանդեպ իր նախկինում առաջացած պարտավորությունները:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինանսական առողջացման նպատակով չեն ներգրավվել եւ չի նախատեսվում ներգրավել որեւէ վարկային միջոց պետության կողմից կամ պետական երաշխիքով:

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որեւէ առնչություն չունի:

Էլեկտրաէներգիայի սպառողների սուբսիդավորման վերաբերյալ

2015թ. օգոստոսից մինչեւ 250 կվտ.ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի ՀՀ կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվում ավելացված սակագնի չափով:

Ընդհանուր առմամբ, 2015թ. օգոստոսից մինչեւ 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում երբեւէ սուբսիդիա ստացած բաժանորդների քանակը կազմում է շուրջ 780 000 կամ ընդհանուր բաժանորդների քանակի 78%-ը, որից բնակիչ- բաժանորդներինը՝ մոտ 760.000 կամ 81%-ը, այլ սպառողներինը՝ 22.000 կամ 31%-ը:

Այս ամիսների ընթացքում սուբսիդավորված էլեկտրաէներգիայի հանրագումարային քանակը կազմում է 562 մլն կՎտ.ժ, ընդհանուր գումարը՝ 3,8 մլրդ դրամ, որը սահմանված կարգով եւ 50%-ի հարաբերակցությամբ վճարվել է ՀՀ կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:

Այս եւ մի շարք այլ հարցերի առաջիկայում առավել հանգամանալից անդրադարձ կարվի եւ սպառիչ պատասխաններ կտրվեն «ՀԷՑ» գլխավոր տնօրենի կողմից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ