07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը` եւ Քոչարյանին, եւ Սարգսյանին. Հրապարակ

Օսկանյան-Ծառուկյան վերջին շրջանում լարված հարաբերությունները, որ կապված էին Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ Ծառուկյանի եւ ԲՀԿ պահվածքի հետ, տեղատվություն են ապրել: Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր “աղբյուրները”, նրանք վերջերս “լավ բարիշել են”: Ըստ նույն աղբյուրների` Ծառուկյանի մոտ, ոչ նախկին ինտենսիվությամբ, շարունակվում է անկումային տրամադրությունը, նա դեռեւս ցանկություն չունի հավաքելու իր կուսակցական ակտիվին` քննարկելու այդպես էլ պատասխան չստացած մի շարք հարցեր, ավելին` առաջին անգամ ԱԺ մտած Ծառուկյանի այցը հույս է արթնացրել խմբակցության պատգամավորների մոտ, որ վերջապես նա ֆրակցիայի նիստ կհրավիրի, ինչը դեռ չի արդարացել:

 Ծառուկյանն այս փուլում առաջնորդվում է “ոչ նալին, ոչ մեխին” սկզբունքով, տեղեկացնում են նրա մտերիմները: Նա երկու նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ փորձում է պահպանել բալանսը. Սերժ Սարգսյանի հետ` Հովիկ Աբրահամյանի միջոցով, Ռոբերտ Քոչարյանի հետ՝ անձամբ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ