07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամալյանը շատ փոքր մարդ է. Ժողովուրդ

ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ ապրիլին լրացած կլինի ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետը, “Ա1+” հեռուստաընկերությունը լայն թափով եթեր կվերադառնա: Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ` նույնիսկ բանակցություններ են սկսվել այդ կապակցությամբ:

“Ա”+-ի տնօրեն Մելս Մովսիսյանը թերթին ասել է. “Ամալյանի գնալու հետ կապված մեզ եթեր տալը համարում եմ անհեթեթություն, քանի որ Գ.Ամալյանը երեւի շատ փոքր մարդ է: Նման հարցերը որոշում են ավելի խոշոր մարդիկ”: Հարցին, թե այդ թեմայով բանակցություններ եղել են, Մովսիսյանը հերքեց:

“Դրանք նախագահական ընտրությունների շրջանում պտտվող խոսքեր են, իսկ թվայնացումից հետո մրցույթներ էլ չեն լինելու, քանի որ դրա կարիքը չկա”,-ասաց նա:

Թերթը հիշեցնում է, որ ՀՀ-ում հեռուստաընկերությունները 2015-ից կանցնեն թվայնացման:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ