ՀԱԿ-ը սպեկուլյացիա արեց. Հայկական ժամանակ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի եւ կինոյի դերասան Երվանդ Մանարյանը չի պատրաստվում անդամակցել ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությանը:
“Ես ընդհանրապես որեւէ կուսակցության չեմ անդամագրվել եւ մտադիր չեմ կուսակցական դառնալու, ոչ մի”,- հայտարարել է նա: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այդ կուսակցության ստեղծմանը` Հայ ազգային կոնգրես դաշինքի հենքի վրա, Երվանդ Մանարյանը պատասխանել է. “Կարծում եմ, որ էդ-տեղ ինչ-որ շփոթություն կա, որը գուցե թե չարժեր: Կամ գոնե նույն անունը չպիտի կրեր, որովհետեւ դա մի քիչ սպեկուլյատիվ երանգ է տալիս այդ իրողությանը”:
Երվանդ Մանարյանը այն եզակի մտավորականներից է, ով այս տարիներին եղել է համաժողովրդական շարժման հետ: