24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

“Я до них доберусь”. Բագրատյանը` եվրոպացի սոցիոլոգներին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իր “վարկանիշը 30-470 տոկոսի ա հասնում, իսկ այն սոցիոլոգիական հարցումները, որ հրապարակվում են հատկապես Եվրոպայից եկած սոցիոլոգների կողմից, իրականությանը չեն համապատասխանում:

“Կարծես մենք վերջնականապես հայտնաբերեցինք արկածախնդիրների եւ ավանտյուրիսների մի խումբ”: Բագրատայանն այսպես որակեց եվրոպացի սոցիոլոգներին, հավելելով-Я до них доберусь…”:

Թեկնածուի խոսքով` երբ հրապարակում են Սերժ Սարգսյանի վարկանիշը, գոնե պետք է հաշվի առնել հենց իշխանության կողմից հնչեցված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում աղքատությունը 35 տոկոս է կազմում:

Ըստ Բագրատյանի` այս դեպքում  Սերժ Սարգսյանի վարկանիշը 65 տոկոս կարող է լինել առավելագունը, բայց ոչ երբեք ավելին: Սերժ Սարգսյանի վարկանիշը ոչ մի կերպ դրանից ավել չի կարող լինել, հակառաակ դեպքում` եթե աղքատն էլ է իշխանությանը ձայն տալիս, ուրեմն հալալ է այդ իշխանությանը”,-նշեց Հրանտ Բագրատյանն ու հավելեց, որ գալիս են փողը վերցնում, գնում` նկատի ունենալով եվրոպացի սոցիոլոգներին:

Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը կստեղծի այնպիսի Հայաստան, որտեղ քաղաքացին մի քիչ գոռոզ, մի քիչ էլ հպարտ կլինի իր երկրի համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ