08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՄԵՆԱԼ-ը առաջին անգամ թողարկեց 26 հազար տոննայից ավելի արտադրանք

2012 թ. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է ալյումինի աշխարհում խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության  կազմի մեջ) թողարկեց 26 264 տոննա արտադրանք, որը 3,8%-ով ավելի է, քան 2011 թ. (25 314 տ):

Սպառողներին առաքվել է 26 312 տոննա ալյումինի փայլաթիթեղ (աճը` 4,8%): Ձեռնարկությունը բեռնել է շուրջ 1800 արտահանման պատվերներ, որը 2,7% ավելի է, քան 2011 թ.: Հաշվետու տարվա արդյունքներով մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրանքն աճել է 5,5%, իսկ պատրաստի արտադրանքի  թողարկման գործակիցն աճել է գրեթե 1 տոկոսով:

Ինչպես վկայում է Հայաստանի խոշորագույն ընկերությունների հաշվետվությունների վերլուծությունը, որ կատարվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից, ԱՐՄԵՆԱԼ-ը հաստատուն մտնում է առավել բարեխիղճ հարկատուների և արդյունավետ արտահանողների թվի մեջ: 2012 թ. գործարանը պետբյուջե  մուծել է 1 մլրդ 641 մլն դրամ` ապահովելով այս ցուցանիշի աճը գրեթե 15%, իսկ սոցիալական ապահովության հանրապետական հիմնադրամին վճարել է 274,2 մլն դրամ (+ 6%):

Արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվում է աշխատավարձի բարձրացումով` շնորհիվ աշխատանքի վարձատրության կառուցվածքի կատարելագործման: Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ 700 մարդ, որոնց ամսական աշխատավարձը 2012 թ. կազմում էր 260 հազար դրամից ավելի, ինչը 10%-ով գերազանցում է 2011 թվականի  համանման ցուցանիշը և գրեթե 2,2 անգամ բարձր է հայաստանյան միջին աշխատավարձից:

Գնահատելով գործարանի աշխատանքը, ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Գորյաչևն ասաց. “ԱՐՄԵՆԱԼ-ում այսօր գործարկվում են մի շարք նախագծեր ծախսածածկման հարմար ժամկետներով, որոնք միտված են  արդյունավետության բարձրացմանը, արտադրողականության մեծացմանը և առկա սարքավորումների հնարավորությունների ընդլայնմանը: Դրանց իրագործումը թույլ կտա գործարանին հասնել տարեկան 30-31 հազար տոննա արտադրանքի մակարդակին հիմնականում ներքին հնարավորությունների հաշվին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ