18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու Հայրիկյանը հանդիպումների ժամանակ չէր ասում այդ մասին. Բագրատյանի առաջին արձագանքը /վիդեո/

“Ազատություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ողջունում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ը կուսակցության վերածելու գաղափարը:

Այդ մասին քիչ առաջ Աշտարակում Henaran.am“-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուն: Հարցին, թե արդյոք ինքն էլ մաս կկազմի այդ կուսակցությանը, Բագրատյանը պատասխանեց` ”դժվար, չեմ կարծում”: Ապա հավելեց, որ իրենք չեն քննարկել այդ հարցը, սակայն այն, որ առաջին նախագահը որոշել է կուսակցություն ստեղծել, դա շատ լավ քաղաքական իրադարձություն է: 

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի` միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկին, ապա Բագրատյանը նշեց, որ ինքը դեռ ծանոթ չէ այդ հայտարարությանը, ավելի ուշ կծանոթանա եւ հայտարարություն կանի այդ մասին: ”Կմտածենք և այսօր կպատասխանենք”,-ասաց նա: Բագրատյանը նաեւ զարմացած նշեց, թե ինչու իրենց հանդիպումների ժամանակ Հայրիկյանը չի խոսել իր այդ առաջարկի մասին: ”Բարի, բայց մենք հանդիպում ենք` ինչու այդպես բանը չի ասում մեզ, ինչու բաց նամակով, մամուլով, չեմ հասկանում”,-ժպտալով նետեց նախագահի թեկնածուն:

Քարոզարշավի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Բագրատյանն ասաց, որ այս պահին իրեն ավելի է հետաքրքրում այն, որ գիշերը հարձակվել են իրենց շտաբի վրա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ