Հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս ս.թ. փետրվարի 9-ին, ժամը 09.05-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Մհեր Վոլոդյայի Եղշատյանը (ծնված 1976թ., Բերդի զ/կ):
ՀՀպաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մհեր Եղշատյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: