06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյան 58.0%, Րաֆֆի Հովհաննիսյան` 33.0%. եթե ընտրությունները տեղի ունենային անցած շաբաթ

Եթե ընտրությունները տեղի  ունենային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր 58.0%,որը 10.6%-ով ցածր է 2013թ.-ի հունվարի հարցման տվյալների համեմատ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը`33.0%, որն ավել է նախորդ հարցման տվյալներից 12.2%:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը`ներկայացնելով TNS opinion-ի անցկացրած հարցուները:

“Այժմ մենք տեսնում ենք,որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ունի առավել վստահ ընտրողներ,որոնց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում էնրան հաջորդող Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի համոզիչ է թվում`կենտրոնանալով հիմնականում տնտեսական խնդիրներին ուղղված քարոզչության վրա: Հետաքրքրական է,որ նա այժմ ԲՀԿ-ի համակիրների ավելի մեծ աջակցություն է ստանում,քան գործող նախագահը,ինչը հստակ տարբերվում է մեր նախորդ հարցման տվյալներից”,-ասաց նա:

 Պարզելու համար երկրորդ փուլի հավանականությունը `TNS opinion-ը գնահատել է նաև քվեարկելու հաստատակամությունը և վերլուծել այն հարցվածների բնութագրերը,ովքեր չեն բացահայտել ընտրելու իրենց մտադրությունները: Համաձայն այդ վերլուծության`Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ գտնվում է 26-34%միջակայքում,իսկ Սերժ Սարգսյանը`58-66%, և առաջին փուլում գործող նախագահի հաղթանակը շատ հավանական է`հիմնվելով ընտրություններից երկու շաբաթ առաջ տիրող իրավիճակի վրա:

“Պարույր Հայրիկյանի ընտրողների թթիվը,չնայած կրակոցներին, մնում է կայուն`կազմելով 4.9% (+0.1%): Հրանտ Բագրատյանն այժմ հավաքում է 1.6%պակաս ձայն,քան հունվարին`ստանալով 2.8%: Ինչպես և հունվարին,հարցվածները մեծամասամբ ծանոթ չեն մյուս չորս թեկնածուներին,ովքեր միասին հավաքում են 1.5-ից պակաս ձայն”,-նշեց Մայքլ Քամբեքը:

Նրա խոսքով,թեկնածուների վարկանիշներից բացի,իրենց համար ուրախալի անակնկալ էր այս ընտրությունների նկատմամբ հարցվածների վստահությունը,ինչը կարևոր հանգամանք է Հայաստանի ժողովրդավարության և քաղաքական կերպարի համար:

“Ընտրողների 2/3-ը հավատում է,որ առաջիկա նախագահական ընտրությունները նախորդներից ավելի կազմակերպված կլինեն, նրանք նաև կարծում են,որ ԶԼՄ-ների լուսաբանումն ավելի չեզոք և անաչառ է,քան նախկինում: Մարդկանց թիվը,ովքեր հաստատում են ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը, գրեթե նույնն է,ինչ 2012թ.-ի մայիսի առավել մրցակցային ընտրությունների ժամանակ”,-նշում է Մայքլ Քամբեքը:

TNS opinion-ի տեղեկացմամբ իրենց կողմից հարցման ենթարկված անձանց 34.4% բնակվում է Երևանում,իսկ 65.6%-ը մարզերում:

“ՄԵնք այս հարցումն իրականացրել ենք քարոզարշավի միջամասում և ապահովելով որակի  ստուգման համապատասխան մեթոդներ `ստացել ենք շատ վստահելի և հաստատուն տվյալներ”,-մեկնաբանում է TNS opinion  բրյուսելյան գրասենյակի`մեթոդների և վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ