07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քո մասին շատ են ասել, որ դու ԿԳԲ-ի գործակալ ես եղել… Պարույրը` Վահանին

Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուք սոցիալակն ցանցի իր էջում պատասխանել է ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի երեկվա հայտարարությանը` կապված իր դեմ իրականացված մահափորձի  եւ Հայրիկյանի առաջ քաշած ռուսական հետքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր.’’ Արա դուք ո՞վ եք որ ձեզ կրակեն, կարաք մի հատ ինձ բացատրեք’’:

Պարույր Հայրիկյանը, մասնավորապես, գրել է. ’’Այսօր իմացայ, որ դաշնակցական Վահան Յօվհաննիսեանը իրեն շատ տարօրինակ է պահել․․․․ Այնպիսի տպավորութիւն ստացայ, ասէս, ինքն էլ նրանցից է, ովքեր ցավում են, որ ես չեմ սպանուել։

-Տղայ ջան, մի հուզվիր, ես հասկանում եմ, քո տեռորապաշտ էութիւնը ծանր է տանում որեւէ տեռորիստի ձախողումը։ Բայց սա իմ՝ քո և քո հայրիկի չիրականացած երազները իրականութիւն դարձրած մարդու դեմ արուած մահափորձ է։ Վահան ջան, ինչու մոռացար ԱՄԿ 40-ամյակի քո ելույթը։ Ուզու՞մ ես ֆեյսբուկում տեղադրեմ ։ Եվ մի բան էլ՝ այս մահափորձի նկատմամբ արտահայտած վերաբերմունքով, ես կարծում եմ, սկսվել է ԿԳԲ-ի բոլոր գաղտնի գործակալների ինքնաբացայայտումը։ Քո մասին շատ են ասել, որ դու ԿԳԲ-ի գործակալ ես եղել, բայց չէի հավատում և յիմա էլ չէմ ուզում յավատալ։ Ռուսական իմպերիալիզմի գաղափարախոսութեան պաշտպա՞ն էս դարձել։ Կարծում էս դա՞ է քո առաքելութիւնը։ Մի՞թե չգիտես, որ կարգին ռուսները դրա դեմ են պայքարում։ Հոխորտում ես, թեև անգամ թեկնածու առաջադրելու տարրական մակարդակը չունեցաք․․․ Բայց քո պատճառով ես դաշնակցութեանը չեմ փնովի, որովհետև բազմաթիվ ազնիվ դաշնակցական ընկերներ ունեմ եվ այնքան բան եմ սովորել մեծ դաշնակցականներից։

Լավ եղիր ու մի մտածիր ներողութիւն խնդրելու մասին։ Ներուած ես․․․’’,- գրել է Պարույր Հայրիկյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ