ՐաՖՖի Հովհաննիսյանի շտաբը կքննարկի Հայրիկյանի նամակը
ՐաՖՖի Հովհաննիսյանի շտաբը կքննարկի Հայրիկյանի նամակը: Այս մասին քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի ընդդիմադիր թեկնածուներին ուղղված նամակին, ասաց նապխագահի թեկնածու, Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսանկ Հովսեփ Խուրշուդյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Գեղարքունիքի մարզում քարոզարշավ է իրականացնում, որը, Խուրշուդյանի խոսքով, շատ հաջող է ընթանում: Րաֆֆի Հովհնանիսյանի մամլո խոսնակի փոխանցմամբ, վերադառնալուց հետ թեկնածուի երեկոյան շտաբում կքննարկվի Պարույր Հայրիկյանի առաջարկը:
Ուշագրավ է, որ Հովսեփ Խուրշուդյանն այս կոնտեքստում նկատեց, որ Գեղարքունիքի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը հաջող է ընթանում.”Այս եւ վերջին օրերին հաղթական քարոզարշավ է, կարելի ասել”,-մեզ հետ զրույցում ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը բաց նամակով դիմել է նախագահի ընդդիմադիր թեկնածուներին`Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին` առաջարկելով միասնաբար հանդես գալ եւ առանձին-առանձին չպարտվել:
Հայրիկյանը նշել է, որ եթե նախագահական ընտրությունները 14 օրով հետաձգվեն, հնարավոր կլինի մեկ միասնական թեկնածու առաջարկել: Հավելենք նաեւ, որ ընտրությունները հետաձգելու համար ՍԴ դիմում ներկայացնելու ժամկետն ավարտվում է վաղը` հունվարի10-ին:
Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանին խնրեցինք հստակեցնել, հաշվի առնելով Հրանտ Բագրատյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը, հակվածություն կա միասնաբար հանդես գալու: Հովսեփ Խուրշուդյանն արձագանքեց.”Եթե ուշադիր հետեւել եք պարոն Հովհաննիսյանի խոսքերին, նա չհերքելով այդ հանդիպումը, հերքեց, որ քննարկվել է որեւէ մեկի թեկնածության ինքնաբացարկը այլ թեկնածուի օգտին, այնպես, որ հավանաբար այդ մասով պարոն Հայրիկյանի տեղեկությունները թյուր են”:
Նախագահի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի արձագանքը` այստեղ: