25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆին ԱԳ նախարա՞ր

՛՛Իշխանության հետ նման պայմանավորվածություն չկա՛՛,-այսօր մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որ նախագահական ընտրություններից հետո իրեն ԱԳ նախարարի պաշտոն է տրվելու, ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

՛՛Ես զգում և հավատում եմ, որ ժողովուրդը հաղթում է, եթե ուրիշը հաղթի կշնորհավորեմ՛՛,-հավելեց նա:

Հովհաննիսյանը խորհուրդ տվեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը: ՛՛Օրերի առումով անցել է ինձնից, բայց կարող եմ ասել, որ Անդրիասը իր պատգամն ուղարկել է հասարակությանը: Արցախ գնալուց առաջ այցելեցի, ճնշումը իջել էր, ես նայեցի աչքերի մեջ ու ինձ հիշեցի տասնհինգերորդ օրը, ես հիմա ևս կոչ եմ անում դուրս գալ հացադուլից՛՛,-ասաց նա:

Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաև Բագրատյանի հետ իրենց հանդիպմանն ու ասաց, որ քննարկել են ոչ թե թեկնածություն հանելու, այլ երկրի ապագայի հարցը:

Ինչ վերաբերում է նրան, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, հնարավոր է, մինչև փետրվարի 10-ը դիմի ՍԴ, ապա Հովհաննիսյանն ասաց, որ Հայրիկյանը երեկ զանգահարել է իրեն , այսօր կխոսեն, սակայն որոշումը Հայրիկյանինն է և ինքը  կհարգի դատարանի որոշումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ