06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Գործող նախագահ ենք, թե ապագա նախագահ, նույն առողջության տերն ենք՛՛

՛՛Ուզում էի շարժման քսանհինգամյակի առիթով այցելել ԼՂՀ, հանդիպել նախագահի ու շարքային քաղաքացիների հետ: Հայրենիք հանձնելուց բացի մենք հայրենիք վերանվաճել ենք, ես իմ շնորհավորանքներն եմ փոխանցել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ԼՂՀ իր երեկվա այցի մասին, ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թեկնածուն ասաց, որ այցի ընթացքում որևէ քարոզչական միջոցառում չի եղել: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, այն թեկնածուներն, ովքեր ակտիվ շփվում են ընտրողների հետ, առողջական խնդիրներ են ունենում, իր ձայնը ևս խզվել է: ՛՛Գործող նախագահ ենք, թե ապագա նախագահ, նույն առողջության տերն ենք՛՛,-ժպտալով ասաց նախագահի թեկնածուն:

Հիշեցնենք, օրերս կտրվել էր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ձայնը:

“Ժառանգության” առաջնորդն ընդգծեց, որ չի ուզում նեղացնել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն պետք է ասի, որ նրա իշխանության տարիներին Հայաստանը կորցրել է երկու հարյուր հազար մարդ, իսկ ինքը խոստանում է ընտրվելու դեպքում կամ արտագաղթը դարձնել ներգաղթ, կամ եթե դա չհաջողվի, իր իշխանությունը կհեռանա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ժողովուրդն այնպիսի տրամադրության մեջ է, որ եթե լինեն ազատ ու արդար ընտրություններ, ապա Հայաստանը կունենա նոր նախագահություն, իսկ եթե շարունակվեն կեղծիքները, ցուցակագրումները և եթե չլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ինքը կարող է ասել, որ մեր երկիրը գնում է կործանման: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ