08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դատի է տվել Աշոտյանին. Ժամանակ

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մոր` Ալլա Հովհաննիսյանի ղեկավարած “Մարտի 1” ՀԿ-ն դատի է տվել կրթության եւ գիտության նախարարությանը` “Հայոց պամություն” բուհական դասագիրքը երաշխավորելու համար` հիմնավորելով, որ դասագրքում տեղ են գտել “իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տեղեկություններ, մարտի 1-ի զոհերը ներկայացվում են որպես հանցագործներ”, հայցվոր կողմը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել դասագիրքը երաշխավորելու մասին նախարար Արմեն Աշոտյանի հրամանը:

Թերթը տեղեկացնում է, որ հայցադիմումում նշված է, որ նախարարի հրամանով ոտնահարվում է Մարտի 1-ի զոհերի արժանապատվությունը, խաթարվում է որակյալ կրթության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը, ըստ այդմ էլ ` խախտվում է պետության կողմից մարդու արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող սահմանադրական պահանջն ու բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ