16 Մայիսի, Saturday, 2026
KFC

ԱՊՀ դիտորդները շարունակում են իրենց դիտարկումները

ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է հետեւել ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին: Նրանք ներկա են գտնվում ԿԸՀ նիստերին եւ նշում աշխատանքի բաց եւ թափանցիկ լինելը: 

Դիտորդները նաեւ այցելել են Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերի մի քանի ընտրատեղամասեր: Նրանք ծանոթացել են քարոզարշավին վերաբերող մի շարք փաստաթղթերի հետ: 

Դիտորդները նշել են, որ շրջանային ընտրատեղամասերի հանձնաժողովները եւ ղեկավարները բաց են շփման համար եւ տրամադրում են ցանկացած տեղեկություն:

Հիշեցնենք, որ Հայաստանում են շուրջ 170 դիտորդներ, որոնք ժամանել են ԱՊՀ տարբեր երկրներից:

Առաքելությունը շարունակում է դիտարկումներ անցկացնել:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ