26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆրանսիական

Ֆրանսիական “Կարֆուրը” բերում է ոչ միայն նոր բրենդի ներկայություն Հայաստանում, այլև լուծում է այլ խնդիրներ: Ավելին, նմանօրինակ միջազգային բրենդները, կստիպեն, որ մեր սուպերմարկետների ցանցերի սեփականատերերն իրենց նեղություն տան` մրցակցելու և առաջարկելու ոչ պակաս գրավիչ պայմաններ սպառողի համար: Սա մասնագետների կարծիքն է: Ասում են նաև, որ հայտնի խանութների ցանցերի սեփականատերերը այսպես ասած`խանդում են “Կարֆուրի”-ին ու չեն ուզում, որ նա մուտք գործեն Հայաստան:

Henaran.am-ը փորձել է ԱԺ օլիգարխ պատգմավորներց պարզել, թե նոր բրենդի առկայությունը որքանով կխանգարի նրանց գործունեությանը: “Երևան-Սիթի”-ի սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չցանկացավ խոսել այդ մասին:

“ՍԱՍ” սուպերմարկետների ցանցի տնօրեն Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանը ասաց. “Ով զբաղվում է, ով պատասխանտու է` նրանց էլ դիմեք: Ես չեմ զբաղվում այդ հարցերով”:

Փոխարենը մեր հարցերն անպատասխան չթողեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

“Ինձ թվում է սա այն դեպքն է, երբ ժողովուրդը հնարավորություն կունենա էժան գներով լավ ապրանքներ առնել մոտ 30-20 տոկոս ավելի էժան, քան վաճառվում են խանութներում:
Դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն` այս բրենդի ներմուծումը չի բխում ՀՀԿ խմբակցության երկու պատգամավորների` մասնավորապես Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի շահերից, Գալուստ Սահակյանը նշեց.

“Ձեր ասած անունները այնպիսին են, որ եթե գտնեն, որ դա ժողովրդին օգուտ կբերի կապված գների նվազեցման հետ, ձեր մոտեցումը արդեն երկրորդական է դառնում ու այս պարագայում  կարևորը ժողովրդի շահն է” :

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ