07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով է կանգնած ոսկու կորզման ֆաբրիկայի պաշտոնյայի ինքնասպանության հետևում. Հրապարակ

Հունվարի 30-ին Կիեւյան կամրջից նետված 47-ամյա Արտակ Գալստյանը բնապահպանության նախարարության բնա-պահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանի եղբայրն Է։ Նա երկար տարիներ աշխատել Էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։ Նրա վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված՝ խոշոր չափի ոսկու յուրացման մեղադրանքով։

Սակայն տարակուսելին այն է, որ եւ հանքի ղեկավարությունը, եւ աշխատակիցը պնդել են, որ որեւե գողություն չի եղել, ոչինչ չի պակասել հանքից։ Տեղեկություններ կան, որ հանգուցյալ Գալստյանն այդ գործով երկրորդական անձ է եղել, ավելի «խոշոր գլուխներ» են մասնակցել, բայց երբ ամիսներ առաջ Երեւանի ոսկու շուկայում ոսկու իրացման պահին բռնվել են, Գալստյանին սպառնացել են, որ անուններ տալու դեպքում հրաժեշտ կտա ընտանիքին։

Ասում են նաեւ, որ նա փողի խնդիր չի ունեցել եւ ցանկացած «թվի» տակից կարող էր դուրս գալ։ Տեւական ժամանակ ՀՔԾ-ում հարուցված քրգործի շրջանակներում Արտակ Գալստյանին տարել-բերել են եւ պահանջել անուններ ասել, մյուս կողմից էլ՝ սպառնացել են։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ գործով մոտ 3 տասնյակից ավելի մարդ է անցնում, հիմա ֆաբրիկայում ահուդողով սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում։ Տղամարդը տանը գրություն է թողել, թե գնում եմ Կիեւյան, սակայն մինչեւ կինը գտել ու հասել է կամրջի մոտ, արդեն ուշ է եղել։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ