09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է. հնարավոր է` երկար մնա

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը երեկ մի քանի ժամ բացակայել է հիվանդանոցից և մասնակցել է իր մոր քառասունքին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդի ներկայացուցիչ, արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը, նշելով, որ ներսուդուրս անելը ազդել է թեկնածուի առողջական վիճակի վրա` վատացել է նրա ինքնազգացողությունը:

”Երեկ մասնակցել է իր մոր քառասունքին, դա իր հետևանքն է թողել, երեկ ամբողջ օրը ցավերի մեջ էր: Ցավազրկիչ է ընդունել, սակայն դա չի օգնել”:

”Ցավեր ունի ձեռքի հատվածում, աջ ձեռքի մատերն ընդհանարապես չեն աշխատում, ներվի հետ կապված վնասվածք կա, որը բժիշկների ասելով` ժամանակի ընթացքում կլավանա, բայց այդ ժամանակը անորոշ է: Կարող է մինչև 6 ամիս տևել”,-ասաց Եղնուկյանը, հույս հայտնելով, որ հրաշք կլինի և մինչև քարոզարշավի ավարտը Հայրիկյանը կլավանա: Եղնուկյանի խոսքով` Հայրիկյանը չի կարողանում ոչ գրել, ոչ համակարգչից օգտվել, ինչը հիմա նրան օդի-ջրի պես հարկավոր է: 

Հարցին, թե երբ դուրս կգրեն նախագահի թեկնածուին, նա պատասխանեց, որ այժմ բժիշկները հետազոտում են Հայրիկյանին, սակայն հնարավոր է, որ մինչև ընտրությունները նրան դուրս չգրեն: 

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, ում կրծքավանդակի վիրավորումով տեղափոխել էին ”Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն:

Այս փաստով քրեական գործ է հարուցվել 34-305 հոդվածի հատկանիշներով: Նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ