27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆու խորհուրդները Անդրեասին ու Արամին /վիդեո/

”Փետրվարի 18-ին մնա, թե ինչ, ժողովուրդը պատրաստվում է իր հաղթանակին, իշխանություն վերցնելու և Սահմանադրական Հայաստանը ղեկավարելու”,-այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի` ընտրությունները հետաձգելու նպատակով ՍԴ չդիմելու որոշման մասին, ասաց նախագահի թեկնածու, ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ԱԻՄ առաջնորդը մի քանի օր առաջ խոսել է իր հետ, հարցրել իր կարծիքը: Հովհաննիսյանն ասել է, որ դա Հայրիկյանի որոշումն է: Ինչ վերաբերում է հանցագործության հնարավոր վարկածներին. նախագահի թեկնածուն նշեց, որ չգիտի, թե ում էր ձեռնտու, սակայն գիտի, որ դա ձեռնտու չէր հասարակությանը, իր հիմնական մրցակից Սերժ Սարգսյանին:

”Իրավապահ մարմինները պետք է բացահայտեն ու ասեն, թե ինչպես եղավ, որ այս նախընտրական շրջանում այդպիսի բան եղավ. ես պահանջում եմ այդ հաշվետվությունը”,-ասաց նա ”Ժառանգության” ղեկավարը նաև ասաց, որ հիմա իր հաղթանակը ոչ միայն հնարավոր է, այլև հավանական է:

Նախագահի թեկնածուն խորհուրդ տվեց Անդրեաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և հայրենիքը պաշտպանել նաև իր կյանքի միջոցով: ”Ես նրան խորհուրդ եմ տալիս խնայել իրեն, իր առողջությունը”: Նույնը “Ժառանգության” առաջնորդը խորհուրդ տվեց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին, ով փետրվարի 7-ից մեկ օրով հացադուլ է անելու: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ