26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանության օպերատիվ շտաբը տեղեկացնում է

ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ՀՀ ոստիկանությունում քննարկվել է 8 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 1 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 4 դեպքերով ոստիկանության նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, 1 դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

 

Ոստիկանության Մալաթիայի բաժին

 

1. Նախապատրաստվում են նյութեր

 

Ըստ “ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Րաֆֆու փողոցի թիվ 33 շենքի մոտ խոչընդոտում են և չեն թողնում բաժանել “Ժառանգություն” կուսակցության նախընտրական բուկլետները:

 

Ս. Բարխուդարյանը հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, սակայն հրաժարվել է ներկայանալ և հաղորդում տալ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Կատարվում է հետաքննություն:

 

Ոստիկանության Արարատի մարզային վարչություն

 

2. Ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվում են նյութեր

 

 Ըստ “ժառանգություն” կուսակցության շտաբի իրավաբան Հայարփի Նարեյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Արարատի մարզի Վանաշեն գյուղում գյուղապետ Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին:

 

Հայարփի Նարեյանը նույն օրը կրկին ահազանգել է   և հայտնել, որ ցանկանում են Վանաշեն գյուղում պաստառ փակցնեն, սակայն գյուղապետը գումար է պահանջում:

 

31.01.2013 թ. քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:

 

Ոստիկանության Էրեբունու բաժին

 

3. 31.01.2013 թ. ժամը 16.10-ին ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է ահազանգել “Ժառանգություն” կուսակցության Էրեբունի և Նուբարաշեն համայնքների տեղամասի պատասխանատու Սեդա Մելիքյանը և հայտնել, որ Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2 և 70/3 շենքերի մոտ մի խումբ տղաներ խոչընդոտել են իրենց քարոզարշավը և թույլ չեն տվել հիշյալ շենքերի բնակիչներին բաժանել նախընտրական բուկլետները:

 

Ահազանգը 31.01.2013 թ. ժամը 16:30-ին փոխանցվել է ոստիկանության էրեբունու բաժին:

 

 Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

 Ոստիկանության Արարատի մարզային վարչություն

 

4. 2013 թ. հունվարի 31-ին www.lragir.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է “Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում” վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես, նշվել է. “Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:

 

Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին”:

 

Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու համար:

 

Ոստիկանության Վաղարշապատի բաժին

 

5. 04.02.2013 թ. ժամը 13:30-ին ՀՀ ոստիկանության հերթապահ մաս է զանգահարել ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի  քարոզարշավի աշխատանքների համակարգող Մանյա Այվազյանը և հայտնել, որ պոկել են վերջինիս նախընտրական քարոզարշավի բոլոր պաստառները, որոնք փակցված են եղել Էջմիածնի եկեղեցու պատերին /ցանկապատին/:

 

Ահազանգը 04.02.2013 թ. ժամը 13:45-ին փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:

 

 Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն

6. 05.02.2013 թ. Երևան քաղաքի դատախազությունից ստացվել է գրություն այն մասին, որ համացանցի www.iditord.org էլեկտրոնային կայքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից տեղադրել են տեղեկատվություն այն մասին, որ Գոռ Թամազյանի “Մեկ ազգ” կազմակերպությունն անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի նկատմամբ, Երևանի շենքերին ու էլեկտրասյուներին “Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն” վերտառությամբ պաստառներ փակցնելով:

 

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ