27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ԲՀԿ-ն ցանկություն հայտնի, ՀՀԿ-ն կքննարկի. հնարավոր կոալիցիայի մասին

‘’Գործադիր իշխանության սուրբ պարտականությունն է  բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծել եւ չմիջամտել գործընթացին, որպեսզի նախագահի բոլոր թեկնածուները կարողանան ազատորեն զբաղվել իրենց նախընտրական ծրագրերի քարոզչությամբ’’,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով քարոզարշավի ընթացքին:

Պատասխանելով այն դիտարկմանը,  թե գործող նախագահ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին մի քանի միջադեպեր գրանցվեցին, արդյոք դրանք կազդեն նրա վարկանիշի վրա, Տիգրան Սարգսյանը արձագանքել է.’’Կարծում եմ այդ  հարցերի պատասխանը տալիս է հանրությունը եւ ճիշտ չէ, որ գործադիր իշխանության ղեկավարը գնահատական տա, թե ում վարկանիշն է բարձրանում’’:

Հարցին, թե նախագահական ընտրութհյուններից հետո ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կոալիցիա կհրավիրի, Տիգրան Սարգսյանն  արձագանքել է.’’Գիտեք, որ ՀՀԿ-ն մշտապես հանդես է եկել այն տեսակետով, որ ինքը ստեղծում է համագործակցության միջավայր եւ կողմնակից է բոլոր կարող ուժերի հետ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել:

Այդ հիմքով էլ ձեւավորվել էր կոալիցիան: Հետագայում մեր գործընկերները կայացրին որոշում եւ մեր գործընկերների մի մասը կոալիցիայից դուրս եկան: Եթե մեր գործընկերները կկայացնեն որոշում, որ ցանկանում են վերադառնալ կոալիցիա, բնականաբար ՀՀԿ-ն այդ հարցը կքննարկի, բայց այդպիսի որոշումներ դեռեւս չկան’’:

Լրագրողների դիտարկմանը, թե այսինքն, կառավարությունը կազմվում է ցանկություններով, Տիգրան Սարգսյանը արձագանքել է.’’Եվս մեկ անգամ նշեմ, որ ես ասացի , որ մենք հարգում ենք մեր գործընկերների որոշումները: Նրանք որոշում կայացրեցին եւ դուրս եկան կոալիցիայից, եթե կկայացնեն որոշում, որ ուզում են կազմել մեզ հետ կոալիցիա, բնականաբար դա կդառնա մեր քննարկման առարկա’’:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաեւ  ընտրություններից հետո նույն պաշտոնն իր կողմից զբաղեցնելու մասին հարցին եւ հորդորել է սպասել ընտրությունների արդյունքներին: “Հինգ տարի դիմացել եք` մի ամիս էլ կդիմանաք’’:

Ճշտող հարցին, թե ապագա կառավարությունը կրկին ղեկավարելու առաջարկ եղել է Տիգրան Սարգսյանին, վարչապետը պատասխանել է, որ նման քննարկումներ ՀՀԿ-ում տեղի չեն ունեցել եւ պետք չէ ժամանակից առաջ ընկնել.”Ընտրությունները կավարտվեն, որից հետո դա կդառնա մեր կուսակցության քննարկման առարկան”:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաեւ իր եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերություններին, որոնք, ըստ մամուլի, վերջերս ջերմացել են: Նա նշել է, որ այդ հարաբերությունները մշտապես եղել են փայլուն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ