10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մյուսները տուն-տունիկ են խաղում Սերժ Սարգսյանի հետ. Արամ Հարությունյան

“Վաղը ժամը 17.00-ից ես կնստեմ հացադուլի ԿԸՀ-ի դիմաց, իսկ թեկնածությունս կհանեմ հաջորդ օրը ժամը 17.00-ին: Շատ է շահարկվում հացադուլը, սակայն որևէ մեկին չես զարմացնի հացադուլով”:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` հացադուլի նպատակը թեկնածուների ուշադրություն հրավիրելն է, և նրանց տեղեկացնելը , որ ճանապարհը տանում է ԿԸՀ, ոչ թե ՍԴ: Թեկնածուն կոչ է անում մրցակիցներին, “որ գան և հանեն թեկնածությունը իր նման”:

 Անդրադառնլով Պարույր Հարիկյանի մեղադրանքներին որոշ ռուսական ուժերին`թեկնածուն ասաց. “Պարույր Հայրիկյանի աջակիցներից մեկը հարձակում է գործում Բորդյուժայի վրա: Դրա հետևանքը լինելու է ավելի շատ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագան կասկածի տակ դնելը, և ես գտնում եմ, որ  ՀՀ նախագահը պետք է ասի, որ մահափորձի վերաբերյալ չի կիսում Հայրիկյանի կարծիքը, քանի որ այս իրավիճակը ոչինչ չի բերում”,-ասաց նա` հավելելով, որ միգուցե Հայրիկյանի բերանով իշխանություններն են խոսում, սակայն այդ դեպքում պետք է Արթուր Բաղդասարյանը խոսեր:

“Հունվարի 18-ից հետո լինելու է նոր Հայաստան: Ասեմ, որ ես եմ մնալու 18-ից հետո: Մյուսները տուն -տունիկ են խաղում Սերժ Սարգսյանի հետ: Ամեն դեպքում ես Սերժ Սարգսյանին կոչ եմ անում քարը փեշից թափել և Բագրատյանին, Հովհաննիսյանին և Հայրիկյանին դրդել հանել թեկնածությունը, իսկ մյուսներին ես կհորդորեմ անել դա”,-ասաց նա:

Ըստ թեկնածուի`այսօր երկրում վիճակն այնքան վատ է, որ շատերը չեն հեռանում երկրից միայն միջոց չունենալու պատճառով: Թեկնածուն կոչ արեց ընտրողներին չմասնակցել ընտրություններին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ