26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զինվորի խտացրած կաթի և Yerevan City-ի շուրջ

Ֆեյսբուքյան օգտատեր Լիդա Վարդանյանը  Facebook սոցիալական ցանցի «Ինձ պետք ա էսինչ բանը» խմբում հադես է եկել սկանդալային հրապարակմամբ,  որով մեղադրել է Yerevan City խանութների ցանցի սեփականատերերին զինվորների համար նախատեսված ու վաճառքի ոչ ենթակա խտրացրած կաթ վաճառելու մեջ։

Վերջինս նաեւ հրապարակել է խտացրած կաթի պիտակի լուսանկար ու մեկնաբանել․ «Տեսեք ինչ խայտառակություն ա տիրում Yerevan City-ում (ներքևի տողը կարդացեք)»։
Ավելի ուշ Facebook սոցիալական ցանցի մեկ այլ օգտատեր Հարություն ներկայացել է որպես առեւտրի եւ արտադրության ոլորտի մասնագետ տվել է իր 3  տարբերակային պարզաբանումները:
1. Նկար տարածողն ուղղակի ստում է, որ գնել է երևանյան խանութներից մեկից (մարզերում հնարավոր է), ինչին ավելի շատ եմ հակված:

2. Տեղի է ունեցել արտադրողի անփութություն, կամ ժլատություն այսինքն` ՊՆ-ի համար նախատեսված արտադրանքի պիտակներն են խառնվել,կամ պիտակների քանակը շատ է պատվիրած եղել, և նույն պիտակը վաճառքի համար նախատեսված խմբաքանակի համար էլ են փակցվել:

3. Սուպերմարկետներում և շտրիխ կոդերով գույքագրում անող խանութներում գրեթե անհնար է նույն ապրանքը տարբեր գներով տարբեր մարդկանցից ստանալ, ըստ Ձեզ ոնց եք պատկերացնում ո՞նց կարող է ասենք զորամասի պահեստապետը, կամ ինչ որ աշխատող մտնել խանութների ցանց ուրիշ ֆիրմայի արտադրանքն առաջարկել, իսկ նրանք էլ էդ մասշտաբների մեջ բռնեն այդ մի արկղը, կամ ավելին ամբողջ խմբաքանակը ստանան: Դա առաջինը կնկատեն հենց արտադրող կամ ներմուծող ֆիրմաները և լուրջ խնդիրներ կառաջացնեն խանութի համար:

1

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ